Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ վարչությանը ենթակա ստորաբաժանումների ծառայողները «Զինանոց-2017» կանխարգելիչ միջոցառումների 2-րդ փուլի շրջանակում հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 9-ը հետախուզական միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ են իրականացրել բնակչության հետ: Արդյունքում 28 հոգի կամովին ոստիկանություն է ներկայացրել ապօրինի պահվող զենք ու զինամթերք:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե չկա այլ հանցակազմ: