Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում լրացում կատարելու նախագծերը։
Հիմնական զեկուցողը ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է:
Հիշեցնենք, որ այս քննարկմանը նախորդել էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:











