ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել են լսումներ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով:

Նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, լսումներին մասնակցում է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Վարդեւան Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նկատեց, որ այսօր անհրաժեշտ է եւս մեկ անգամ քննարկել բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված խնդիրները: Ըստ նրա՝ այսօր չարաշահումներ կան:

« ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման կարգը կարիք ունի համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին: Բազմաթիվ են ապօրինի կենսառեսուրսների օգտագործումը: Կա արդարացի դժգոյություն եւ անհրաժեշտ է եւս մեկ անգամ քննարկել ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում տիրող վիճակը»,-ասաց Վարդեւան Գրիգորյանը: