Երեւնի ավագանու այսօրվա նիստին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն անդրադարձավ Երեւանում «Ռիո» մոլի կառուցմանը: Նա նշեց, որ մոլի կառուցմամբ բազմաթիվ փոքր եւ միջին ձեռնարկատերեր կորցրել են իրենց բիզնեսը եւ դարձել աշխատազուրկ:
«Մեգամոլի տեսքը տգեղ է, դրա անվանումը ռուսերենով է գրված, բայց մենք պետք է հասկանանք, որ Ռիոյում չենք ապրում, այլ Երեւանում»,-ասաց նա:
Սոնա Աղեկյանը նշեց, որ Երեւանում մոլի փոխարեն պետք է այգի կառուցված լիներ. «Ժողովրդին հիմարի տեղ եք դրել, սակայն, ժողովուրդն իմաստուն եւ ամենատես է: Դրա փոխարեն այգի պետք է կառուցվի, իսկ օտարամետ գործարարին կոչ ենք անում այդ շինությունը կառուցելուց առաջ վերադարձնի օֆշորներում գրավ դրած մեր ՀԷՑ-ը»:
Սոնա Աղեկյանի այս դիտարկմանը պատասխանեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Մենք միշտ էլ կոչ ենք անում բոլոր ներդրողներին Երեւանում ներդրումներ կատարել, աշխատատեղեր կառուցել, մենք շնարհակալ ենք նրանց»:











