«ԼԳԲՏ-Վրաստան» կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Դավիդ Միխայիլ Շուբլաձեն ամուսնություն է գրանցել տղամարդու հետ, փոխանցում է Спутник-Грузия-ն:
Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյա Նահանգներում: Դավիդը եւ նրա ընտրյալը վրացական ավանդական տարազով էին՝ չուխայով: Շուբլաձեն իր սիրեցյալի անունը չի հայտնում:
Շուբլաձեն ամուսնական արարողության լուսանկարը հրապարակել է Facebook-ի իր էջում՝ գրառմանը սմայլիկներ կցելով: Մեկնաբանություններում ընկերները զույգին շնորհավորում են եւ երջանկություն մաղթում:
Վրացական Presa.ge պորտալը այս նորությունը որպես սենսացիա է ներկայացրել՝ այն հրապարակելով հետեւյալ վերտառությամբ՝ «Գեյերի առաջին հարսանիքը չուխայով. վրացի տղամարդիկ ԱՄՆ-ում ամուսնացել են»:
Մի քանի տարիներ շարունակ Դավիդ Շուբլաձեն Վրաստանում ընդդիմացել է ավանդական հիմքերին՝ պաշտպանելով սեռական փոքրամասնությունների իրավունքները:
«Սա ճաշակի, նախընտրության հարց է… Տեր Աստվածն այսպես է ստեղծել, եւ վերջ»,- ասել է Շուբլաձեն:
Նորապսակների հետագա ծրագրերի մասին ոչինչ հայտնի չէ: Շուբլաձեն չի հայտնում՝ արդյոք պատրաստվում են Վրաստան վերադառնալ:











