Ոստիկանությունը բացահայտել է կնոջ մեքենայից 1 մլն 300 հազար դրամի գողությունը:
Դեպքի օրը կինը մեքենայով օդանավակայան գնալիս է եղել, որպեսզի դիմավորի ամուսնուն: Երևանում մի տղամարդուց օդանավակայանի ճանապարհն է հարցրել, վերջինս էլ ասել է, որ ինքն էլ է այդ ուղղությամբ գնում եւ նստել է մեքենան: Տղամարդը, սակայն, սխալ ուղղությամբ է կնոջը տարել եւ Հայանիստ գյուղում հափշտակել է կնոջ պայուսակը եւ հեռացել: Պայուսակի մեջ եղել է դրամ, ռուբլի եւ դոլար:
Տուժողն իրավապահներին հայտնել էր, որ տղամարդը մոտ 30-35 տարեկան է, միջահասկա, թեթեւ կուզով:
Ոստիկանները բերման են ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Սարգիս Դանիելյանին, ով առերեսվեց տուժողի հետ, վերջինս ճանաչեց իրեն կողոպտողին:
35-ամյա Սարգիս Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում են աշխատանքներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները ոստիկանության տեսանյությում`











