Հովտաշատ գյուղում տարեց թոշակառուների տանից գողություն կատարողը հայտնաբերվել է:
Պարզվել է, որ գողությունը կատարած 33-ամյա Յուրի Պողոսյանը թոշակառու անուսինների հարեւանն է, եւ օգտվելով նրանից, որ թոշակառու տղամարդը տեսողական խնդիրներ ունի, իսկ կինն էլ շուկա է գնացել, գողացել է նրանց թոշակը:
33-ամյա տղամարդը խոստովանել է, որ թոշակառու կինն իրեն միշտ օգնել է, պարտքով գումար է տվել, ինքն էլ որոշել է գումար գողանալ, որպեսզի վերադարձնի 10 հազար դրամ պարտքը:
Գողության փաստով քրեական գործ է հարուցվել, Յուրի Պողոսյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին, դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Մանրամասները ոստիկանության տեսանյությում`











