Երեւանում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են տերմինալից գողությունը:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 3-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում երկու երիտասարդ փորձել են կոտրել տերմինալն ու գումար հափշտակել, սակայն, գողությունը կանխվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ոստիկանությունում կասկածյալները հայտնել են, որ նմանատիպ երկու գողություն են կատարել նախկինում:

Հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: