Ծաղկաձորում, ՀՀ Պետեկամուտների կոմիտեի եւ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ, մեկնարկել է «Հարկային ոլորտի եւ բիզնեսի զարգացմանն աջակցող» թեմայով սեմինար-խորհրդակցությունը:
ՊԵԿ Աշխատակիցները սեմինարի մասնակիցներին ներկայացնում են 2018 թվականի ՀՀ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները: Քննարկման օրակարգում են հարկային օրենսդրության փոփոխությունների, բիզնեսի զարգացման եւ վարկավորման խնդիրների, սոցիալական ապահովության վճարների եւ բիզնեսի զարգացման վրա դրանց ազդեցությանը վերաբերող հարցեր:
Սեմինարի զեկուցողներից է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Սեմինարին մասնակցում են բանկերի, ֆինանսավարկային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիներ, ինչպես նաեւ խոշոր հարկատուներ:











