Ուժայինները Ստավրոպոլում սպանել են երեք զինված հանցագործների, որոնք ծրագրում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել մարդաշատ վայրերում։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի իրավապահ մարմինները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հանցագործները սպանվել են»,- ասել է զրուցակիցը։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնում նշել են, որ զինյալներին ոչնչացրել են այն պահին, երբ նրանք փորձում էին ճեղքել շղթայումը։ «Նրանց առաջարկվել է վայր դնել զենքն ու հանձնվել։ Ի պատասխան՝ նրանք փորձել են ճեղքել շղթայումն ու փախուստի դիմել։ Բացվել է կրակ, երեք հանցագործները չեզոքացվել են, այն տանը, որտեղ նրանք թաքնվել էին, պայթյուն է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բախումների վայրում աշխատում են ԱԴԾ մասնագետները։ Իրականացվում է սպանված ահաբեկիչների նույնականացում։

Քաղաքացիական բնակչության ու ուժային կառույցների աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։

Ստավրոպոլում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը, որը սահմանվել էր այն  բանից հետո, երբ ԱԴԾ-ն տեղեկություն էր ստացել այն մասին, որ Ստավրոպոլի քաղաքներից մեկում թաքնվում է հանցախումբ, որը ծրագրում էր հարձակում մարդաշատ վայրերում։