Դեկտեմբերի 1-ին թիվ 57 երթուղու ավտոբուսում գրպանահատություն է տեղի ունեցել, սակայն տեղում էլ այն բացահայտվել է:
Երբ ավտոբուսից 3 երիտասարդները իջել են, ուղեւորներից մեկը բարձրաձայնել է, որ նրանք գողեր են եւ ասել է բոլորին, որ ստուգեն պայուսակները: Երիտասարդներից մեկը տեսնելով, որ ավտոբուսում իրարանցում է սկսվել գցել է դրամապանակը, որից հետո էլ ավտոբուսի ուղեւորները իջել են եւ սկսել ամոթանք տալ երիտասարդներին:
Քաշքշուկ է առաջացել, որի ժամանակ երիտասարդներից մեկը հարվածել է մի տղամարդու, վերջինս էլ հիվանդանոց է տեղափոխվել:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում`











