Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում բեռնատարից պոկված անվադողը երթեւեկող բայքերի է հարվածել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Կադրերում երեւում է, ինչպես է պոկված անիվը անցնում անվտանգության գիծը եւ հարվածում մոտոցիկլիստին, որը հակառակ ուղղությամբ էր երթուեկում: Հարվածի արդյունքում նա ընկնում  մոտոցիկլից եւ երթեւեկելի մասում պառկած մնում է:

Նշվում է, որ դեպքը Թաիլանդում է տեղի ունեցել: Տուժածի վիճակի մասին տեղեկություններ չկան: