Խորհրդարանում այս պահին քննարկվում է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագրի նախագիծը: Նախագիծը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:

Նիստի օրակարգում ներառված է 19 հարց: