Քրեական հետախույզները շրջայցի ժամանակ գրպանահատության դեպք են բացահայտել:

Ըստ ոստիկանության՝ քրեական հետախույզները մայրաքաղաքի փողոցներից մեկում նկատել են տղամարդու, որը տեսնելով ոստիկանության աշխատակիցներին՝ ձեռքից նետել է դրամապանակը: Գողություն կատարելու կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Պարզվել է, որ տղամարդը րոպեներ առաջ միկրոավտոբուսներից մեկում ուղեւորներից մեկից դրամապանակ է գողացել եւ դիմել փախուստի:

Տղամարդը ստորագրությամբ ազատ է արձակվել, ընթանում է հետաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: