«Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությանը «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանում ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Մի ամբողջ նստաշրջան 25 տոկոս պակաս ենք աշխատել: Դառնում ենք խորհրդարանական պետություն, բայց աշխատում ենք շաբաթական երեք օր, մինչդեռ մեր ծանրաբեռնվածությունը պետք է շատանար: Մեր օրակարգը ձեւավորում է Կառավարությունը, դեկտեմբերի երկրորդ կեսին բերում է 500-600 էջ օրենքի նախագիծ, որին պատգամավորը նույնիսկ ի վիճակը չէ ամբողջն ընթերցել: Եկեք պահանջենք Կառավարությունից, որ ողջամիտ ժամկետներում բերի օրինագծերը: Հունվարի 1-ին մնացել է մի քանի օր, լինելու է գնաճ, խնդրեմ վայելեք գնաճի բերկրանքը եւ թշվառությունը»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:











