Ավանդույթի համաձայն «Գրանդ Հոլդինգը» շարունակում է ամանորի նվերներ բաժանել Արցախի պաշտպանության բանակի եւ Տավուշի մարզի սահմանապահ զորամասերի զինվորներին եւ սպաներին:  Առաջիկա տոները Արցախի պաշտպանության բանակի զինվորներն ու սպաները եւս կդիմավորեն «Գրանդ Հոլդինգի» նվերներով:

Ընդհանուր առմամբ 68 մլն դրամի ավելի քան 15 հազար տոպրակ քաղցրավենիք եւ ծխախոտ է բաժանվել Արցախի  պաշտպանության բանակին: Այդ նվերներից կօգտվեն նաեւ մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինվորականները: «Գրանդ Հոլդինգի» ամանորի նվերները կստանան նաեւ Տավուշի մարզի սահմանապահ   զորամասերում ծառայություն իրականացնող զինվորականները: Տավուշի սահմանապահ զորամասերին «Գրանդ Հոլդինգը» բաժանել է 42 մլն դրամի նվեր:

Ընդհանուր առմամբ «Գրանդ Հոլդինգը»  Արցախի պաշտպանության բանակին եւ Տավուշի զորամասերին բաժանել է 110 մլն դրամի ամանորի նվերներ: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերն ասում են, որ իրենց համար բանակը Հայաստանի եւ Արցախի ամենակարեւոր օղակներից մեկն է: 

Վարդանյան ընտանիքի համար շատ կարեւոր է յուրաքանչյուր զինվորի եւ սպայի նկատմամբ ուշադրությունն ու  վերաբերմունքը: Հայաստանի եւ Արցախի պետական սահմանները պահող զինվորների եւ սպաների բարեխիղճ ծառայությունից է կախված նաեւ թիկնունքի բարեկեցությունն ու ընդհանուր առմամբ Արցախի եւ Հայաստանի տնտեսության հզորացումը: