Ի՞նչ են ուզում ՀՀ քաղաքացիներն այս Ամանորին, ի՞նչ նամակ են գրել փոքրիկները Ձմեռ պապիկին, մեծահասակները հավատո՞ւմ են Ձմեռ պապիկին: Այս հարցերի պատասխանը ստանալու համար NEWS.am-ի նկարահանող խումբն այսօր հարցախույզ է անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում:

Ինչքան էլ զարմանալի է, փոքրիկներն այս տարի Ձմեռ պապիկից թանկարժեք հեռախոսներ չեն ուզում. խաղալիք, գրքեր եւ խաղաղություն: Մեծահասակներից շատերն էլ մեզ հետ զրույցում նշում էին, որ Ձմեռ պապիկին չեն հավատում:

«Փոքր երեխա չեմ, Ձմեռ պապիկին չեմ հավատում, սարքում են՝ երեխաներին ուրախացնելու համար»,- ասաց քաղաքացիներից մեկը: