«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:

Այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել եւ աղալ քարերը:  Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաեւ պարարտացում, սնուցում, այգիների հիմնում եւ այլն:

«Սա պարզապես նվեր է, պետությունն այս ծրագրի միջոցով մեծ հնարավորություն է ստեղծել մեզ համար»,-նշել է «Նաիրի բերրիություն» ընկերության սեփականատեր Բաղդասար Մեսրոպյանը` ընդգծելով, որ այս մեքենայի օգնությամբ կարող է հասնել առավել բարձր արդյունքների:

«2016-2015 թվականների համեմատ այս տարի տրակտորների ներկրումը համապատասխանաբար 2,5 եւ 3,5 անգամ ավելացել է հենց այս ծրագրի շրջանակում: Կարծում ենք, որ 2018-ին ավելի շատ տեխնիկա կներկրվի եւ կթարմացվի պարկը»,-նշել է փոխնախարար Մակարյանը:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն եւ 88 միավոր այլ գյուղտեխնիկա: