Օրերս ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անպրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները թմիամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել:

Ըստ տեղեկությունների՝ վաղարշապատցի 54-ամյա Վահան Հ.-ն արտերկրից մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց է ներկրում Հայաստան եւ իրացնում Վրաստանում:

Դեկտեմբերի 22-ին Վահան Հ.-ին եւ նրա ընկերուհուն ոստիկանները հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում սահմանն անցելիս: Զննությամբ, նրանց մեքենայից հայտնաբերվել է շուրջ 310 գրամ մարիխուանա թմրամիջոց:

Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նույն օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Վահան Հ.-ի եղբայրը՝ 43-ամյա Վարդան Հ.-ն: Նրա մոտից հայտնաբերվել է 5 գրամի դեղնականաչավուն զանգված: Երկու օր անց խուզարկվել է նաեւ վահան Հ.-ի ընկերուհու տունը, որտեղից հայտնաբերվել ու առգրավվել է 80 գրամ դեղնականաչավուն զանգված, բույսի սերմեր եւ թմրամիջոց օգտագործելու համար հարմարաեցված տարա:

Վահան Հ.-ն կալանավորված է: