Խարկովի փոստի բաժանմունքում պատանդառված, այնուհետեւ ազատ արձակված Անդրեյ Ռեմիգան պատմել է, որ պատանդները յոթն են եղել, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Տղան պատմել է, որ մոտ ժամը 3-ին տղամարդն ասել է, որ բոլորին ազատ կարձակի։ Տղային ազատել են մոր ու եւս երեք պատանդների հետ միասին։
«Նա անընդհատ թեյ ու սուրճ էր առաջարկում։ Նա իր վրա ամրացրել էր պայթուցիկ ու ասում էր, որ եթե ոստիկանները չլսեն իրեն, ինքը կպայթեցնի այն։ Պայթուցիկը երկու շշերի մեջ էր, այնտեղ ինչ- որ կապույտ լույս էր վառվում» ,- ասելէ Ռեմիգոն։
«Նա ուզում եր, որ իր հրամանները կատարվեն։ Նաեւ ասում էր, որ իրեն նկարեն ու ամենուրեք իր նկարները տարածեն։ Նա ծեր էր, նաեւ ասում էր , որ ուղեղի քաղցկեղ ունի»,- պատմել է տղան, հավելելով, որ հիմա միայն մեկ տղամարդ է դեռ գերի պահվում։
Խարկովում «Ուկրփոստի» բաժանմունքի այցելուների պատանդառության փաստով քրեական գործ է հարուցվել, հայտնել են ՆԳՆ-ից։
ՆԳ առաջին փոխնախարար Սերգեյ Յարովոյի հանձնարարությամբ դեպքի վայր են ուղարկվել հատուկ ստորաբաժանման լրացուցիչ ուժերը։
Հիշեցնենք, որ անհայտ տղամարդը այսօր Խարկովում պատանդ էր վերցրել փոստի բաժանմունքի այցելուներին ու սպառնում էր պայթեցնել իրեն ամրացված պայթուցիկը։ Ժամը 15-ի դրությամբ նա ոչ մի պահանջ չէր ներկայացրել։ Որոշ տեղեկություններով նա 11 մարդու էր պատանդառել։ Այս պահի դրությամբ հաջողվել է ազատ արձակել 5 քաղաքացիների՝ երկու երեխաների, նաեւ երեք կանանց։ Շենքի տարածքը շղթայված է ու վերահսկվում է դիպուկահարների խմբի կողմից։











