Տոնական տրամադրություն բոլորն են ուզում, այդ թվում Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի այս ծննդատան ծննդկաններն ու անձնակազմը։ Այստեղ առաջին տարին չէ, որ նորածինների հետ թեմատիկ ֆոտոսեսիա են անցկացնում, հաղորդում է NTDTV-ն։

«Անցած տարի մենք փոքրիկներին աքլորների զգեստ էինք հագցրել։ Չինական հորոսկոպով այս տարի շան տարի է, ուստի այսօր մեզ մոտ շունիկներ են։ Նախքան նրանց նկարելը մենք թույլտվություն ենք հարցնում ծնողներից»,- ասում է բուժքույր Պիլայպորն Կոնդին։

Ծնողները ուրախությամբ համաձայնվում են, իսկ հետո ստանում գեղեցիկ շրջանակով լուսանկարը։