Օկտյաբրսկի շրջանի «Խանտի-Մանսիյսկ-Նյագան» ավտոճանապարհի 158-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար: Mazda 6 եւ Renault Duster մեքենաները բախվել են իրար, հաղորդում է РЕН ТВ-ն:
Զոհերի շարքում չորս երեխա կա, ամենափոքրը մեկ տարեկան էլ չկար:
Քրեական գործ է հարուցվել երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հատկանիշներով: Դեպքի վայրում շարունակում են աշխատել դատաբժշկական փորձագետներ, քննիչներ եւ քրեագետներ:
Քննչական կոմիտեի շրջանային վարչությունում ընդգծել են, որ վաղաժամ է խոսել դեպքի հնարավոր տարբերակների մասին:
Երթեւեկությունն արդեն վերականգնվել է:











