Ավստրիայում լեռնադահուկային հանգստավայրում «Էլեոնոր»  ձնաբքի ժամանակ   զբոսաշրջիկները փակված են մնացել ամբարձիչի վրա, որը քամու ուժից ճոճվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մոնտաֆոն հովտում գտնվող հանգստավայրի այցելուներից մեկը կատարվածը նկարահանել է: Տեսանյութը Facebook-ում հրապարակվել է հունվարի 3-ին:  Այս պահի դրությամբ տեսանյութը դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ:

Պարզ է դարձել, որ տեսանյութի մասնակիցները չեն տուժել եւ կարողացել են դուրս գալ խցիկից: