Տորոնտոյի (Կանադա) Լեսթեր Փիրսոնի միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով WestJet ավիաընկերության Twitter-ի հրապարակումը: Տեսանյութը հրապարակվել է Hue-ի Telegram-ի ալիքում:

Ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800-ն օդանավակայան է ժամանել Կանկունից: Օդանավում 168 մարդ է եղել: Օդանավը բախվել է Sunwing ավիաընկերության ինքնաթիռին, արդյունքում հրդեհ է սկսվել: Ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հասցրել են տարհանել, տուժածներ չկան:

Օդանավակայանի մյուս չվերթները հետաձգվել են: Սակայն բախման հետեւանքները վերացնելուց հետո օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը: