Թուրքիայի Ուրֆա քաղաքի պատմական ամրոցում ընկերների հետ զբոսնող տղամարդը փորձել է հետաքրքիր լուսանկար ստանալ բերդի քարից ներքեւ թռչելու պահին, սակայն հավասակշռությունը կորցրել է եւ գլորվել ներքեւ։
Թուրք տղամարդու ընկերները տեսագրել են ամբողջ թռիչքը եւ ժայռից ներքեւ գլորվելը։ Տղամարդը ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է։











