Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել թոշակառուների թոշակի համար նախատեսված գումարի գողությունից: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «ՀԱՅՓՈՍՏ»-ի ավտոմեքենայից գողացել են 4 գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը՝ 12.620.000 դրամ:
Պարզվել է, որ գողությունը կատարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Գարիկ Հակոբյանը: Նա օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում:











