Ապօրինի զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով հայտնաբերվել եւ ոստիկանություն բերման է ենթարկվել Վանաձորի բնակիչ Արման Շահինյանը:

Նա նախորդ տարվա օգոստոսից հետախուզվում էր սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու եւ կրելու մեղադրանքով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: