Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայանում հունվարի 14–ին վայրէջքի ժամանակ թռիչքուղուց դուրս եկած եւ ժայռից դեպի ծով կախված օդանավը փրկելու աշխատանքներին արդեն հունվարի 18–ին միացել են ծանրաքաշ վերամբարձ կռունկներ։
Օդանավի մեջ եղել են 162 ուղեւոր եւ անձնակազմը, որոնց ոչ մի բան չի պատահել եւ փրկարարների օգնությամբ դուրս են բերվել վթարված օդանավից։
Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։ Տրապիզոնի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքներ սպասարկելը մինչ վթարված օդանավին ժայռից կախված վիճակից հանելը։











