Ոստիկանությունը որոնում է խարդախություն կատարելու մեջ կասկածվող մի տղամարդու:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ նա մի տղամարդուց վերցրել է թանկարժեք համակարգչային սարք՝ գումարը Դավիթաշեն համայնքում տալու պատրվակով, սակայն, խաբեությամբ տիրացել է սարքին:

Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարովԼ

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: