Համացանցում հայտնվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուղղաթիռի վթարի տեսանյութը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  MH-60S Seahawk-ի անձնակազմը վերադառնալիս է եղել Նորֆոլքի ծովային բազայում թռիչքների զորավարժություններից: Զինվորներից մեկը արդեն բացել էր դռները եւ պատրաստվում էր վայրէջքին,  սակայն օդաչուն չի կարողացել վայրէջք կատարել եւ ուղղաթիռը պոչով հարվածել բետոնե հիմքին։

Ընդգծվում է, որ հարթակը դատարկ է եղել, ուղղաթիռի ճանապարհին խոչընդոտներ չեն եղել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: