Ֆրանսիայի մայրաքաղաք հսկայական քանակությամբ առնետներ են ներխուժել: Տեղական աղբ հավաքողները այդ պատճառով հրաժարվում են աշխատանքի դուրս գալ. առնետները աղբարկղերից նրանց վրա են թռչում:

Կոմունալ ծառայությունների աշխատակիցները տեսանյութ են հրապարակել, որում երեւում են աղբարկղում գտնվող վտանգավոր կրծողները, հաղորդում է  Daily Mail-ը:

Փարիզի իշխանությունները նշում են, որ տեղյակ են իրավիճակից եւ փորձում են պայքարել դրա դեմ: Մաքրության հարցերով փոխքաղաքպետ Մաո Պենինն ասել է, որ կրծողների դեմ պայքարի համար  1,5 մլն եվրո են հատկացրել: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա բավարար չէ: