Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ համաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոն գործարար համաժողով: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին ասաց Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումն ամփոփելով ԶԼՄ-ների առջեւ հայտարարությունով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից։

Նախագահի խոսքով, այս համաժողովը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերություններին։ «Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք ուշադրության կենտրոնում պահել երկկողմ տնտեսական կապերը: Մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ առկա գործարար ներկայությունը Հայաստանում»-, ասաց Սերժ Սարգսյանը:

Էմանուել Մակրոնը նույնպես կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տնտեսական կապերի ընդլայնումը, մասնավորապես թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտում:

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը. Սերժ Սարգսյան (ֆոտո)

Հայաստանը երկար ճանապարհ է անցել՝ կառուցելով կայուն ժողովրդավարական երկիր արեւմուտքի եւ արեւելքի միջեւ. Մակրոն (ֆոտո)