Ամերիկացի ընտանիքը Ֆորդիայի իր ռանչոյում 14 արջ է մեծացրել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Barcroft TV-ին:

57-ամյա Մոնիկա Ուելդեն (Monica Welde) իր կենդանիներին պահում է 27-ամյա որդու՝ Ջոննի IV-ի հետ:

Մոնիկան պնդում է, որ արջերը չեն սիրում օտարներին, բայց երբեք մարդկանց վրա չեն հարձակվել:

 «Մարմնիս վրա նրանց մագիլնրից մի քանի սպի է մնացել, բայց դա բնական է,նրանք ուժեղ կենդանիներ են»,-ասել է նա:

Ջոննի IV-ի խոսքով՝  3 տարեկանից արջերի շրջապատում է մեծացել: Հոր մահից հետո, որը 2017-ին սրտի նոպայից մահացել է, տղան որոշել է մոր հետ շարունակել ընտանեկան գործը: