Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից՝ եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին 10 տարում Հայաստանի՝ Եվրոպայի հետ համագործակցության ուղղությամբ կատարած ախատանքին:
Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ, ինչպես երկկողմ հարաբերություններում եվրոպական երկրների հետ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում:
«2016-2017 թվականներին ԵԽ նախարարների կոմիտեն եւ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց զեկույցներում անրձանագրել են մեծ առաջընթաց Հայաստանի համար: Օրինակ, 2008-ին, երբ ընտրվեցի ՀՀ նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք, եւ շատ լարված հարաբերություններ ունեինք կոնկրետ ԵԽ-ի հետ, մեզ նույնիսկ սպառնում էին պատժամիջոցներ: Դրանից 10 տարի անց մենք խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ մեր հարաբերություններին, ՀՀ նախագահն ասաց. «Մենք ընդամենը 2 ամիս առաջ, նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրեցինք համագորչծակցության նոր պայմանագիր, որը շատ լավ հեռանկարներ է բացում հայաստանի համար: Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից, թե եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե ոչ: Ուստի մեր համագործակցությունը եվրոպական երկրների ու կառույցների հետ բխում է մեր համոզմունքից, եւ որեւէ մեկը մեզ չի պարտադրում»:
- Բաքվի ապրիլյան գործողությունները սարսափելի հիշողություններ արթնացրեցին Սումգայիթի մասին. ՀՀ նախագահ (Ֆոտո)
- Սկզբնական փուլում եւ ԵՄ-ում, եւ ԵՏՄ-ում ողջունում էին երկուսի հետ էլ բանակցելու մեր մոտեցումը. Սերժ Սարգսյան
- Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը. Սերժ Սարգսյան
- Վաղ թե ուշ արատավոր երեւույթները ջրի երես են դուրս գալիս՝ զրոյացնելով այդ եղանակով ընդունված բանաձեւերը. ՀՀ նախագահ











