Մի Խումբ ամերիկացի պարաշյուտիստներ բարդ հնարք են կատարել ընկնող ավտոմեքենայից, որը հիշեցնում է «Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասի տեսարանը, հայտնում է Autonews-ը:

Համացանցում հայտնված տեսանյութը նկարահանվել է Արիզոնայում՝ փորձառու սքայդայվեր Կոնստանտին Պետրիյչուկի ղեկավարությամբ: Բաց թափքով մեքենայի մեջ 5 մարդ է եղել, որը նետել են օդանավից:

Ազատ անկման վիճակում ավտոմեքենան ցած է սլացել գրեթե 200 կմ/ժամ արագությամբ: Այն իրեն բացարձակապես անկանխատեսելի է պահել, ինչը դժվարացրել է դուրս ցատկելը:

«Սա նման էր անտեսանելի ամերիկյան բլուրներով սահելուն»,- խոստովանել է մասնակիցներից մեկը: Ցատկը հաջող է անցել, չնայած մի քանի մասնակիցներ որոշ վնասվածքներ են ստացել: