Հայաստանցի բանվորը անհավանական կարողություն է ցուցադրել՝ նա կարողանում է դիպչել հալած մետաղին ու այրվածք չստանալ։ Տեսանյութը հրապարակել է Daily Mail պարբերականը, որի ուշադրությունը գրավել էր այդ արտասովոր դեպքը։
Տեսանյութը նկարահանվել է Հայաստանի մետաղաձուլական արտադրամասում, երեւում է, թե ինչպես է տղամարդը, որը սկզբում հագնված է անվտանգության բոլոր կանոններին համապատասխան, հանում իր համազգեստն ու ձեռնոցը ու ձեռքի ափով երեք անգամ դիպչում հեղուկ մետաղին։ Դրանից հետո նա ցույց է տալիս իր անվնաս ձեռքերը։
Պողպատն ու երկաթը հալչում են 1400-1600 աստիճանում։














