Արմավիրի Եղեգնուտ գյուղի մթերային խանութից կատարված գողությունը բացահայտվել է: NEWS.am-ն այսօր՝ հունվարի 27-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ դեպքից երեք ամիս անց բերման են ենթարկվել Արտեմ Սերոբյանը, Յուրի Մկրտչյանը եւ Արթուր Երյումինը:

Երեւանի 49-ամյա բնակիչ Արտեմ Սերոբյանը նշել է, որ մեքենայի մեջ սպասել է, մինչեւ երիտասարդները գողացված ապրանքը բերել են եւ միասին այն տարել են:

Թե ինչ են գողացել խանութից, 18-ամյա Յուրի Մկրտչյանը խոստովանական ցուցմունքում պատասխանել է. «Սիգարետ, զաժիգալկա, խմիչք, ժամացույց: Կիսեցինք մեր մեջ»:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է: