Արենի եւ Չիվա գյուղերի խանութներից կատարված գողությունները բացահայտվել են: NEWS.am-ն այսօր՝ հունվարի 27-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արենի գյուղի բնակիչ Տիգրան Մանուկյանը: Ավելի ուշ պարզվելէ , որ գողությունը կատարել է Երեւանի բնակիչ Սերգեյ Գիգորյանի հետ:

Տիգրան Մանուկյանը կալանավորվել է, Սերգեյ Գիգորյանը հետախուզվում է: