Փարիզում վտանգավոր ջրհեղեղ է: Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը հատուկ դրոն է գործարկել քաղաքի հիմնական կետերում Սենայի մակարդակի բարձրացմանը հետեւելու համար: Օդերեւութաբանները զգուշացնում են. անձրեւները կշարունակվեն, հաղորդում է Vesti-ն:

Լիոնի բնակիչները 2001-ից չեն հիշում, որ Սոնա գետը ափերից դուրս գար: Անձրեւը ողջ օրը չի դադարել:

Փարիզի գլխավոր տեսարժան վայրը դարձել է Սենա գետը: Միայն լապտերների սյուների ծայրերն են հիշեցնում, որ այստեղ մի քանի օր առաջ փողոցներ են եղել:

Փողոցները վերածվել են լճերի, չեն երեւում ցանկապատերը, պատնեշները: Սեփականատերերի մոռացած ավտոմքենենաներն այժմ կարող է միայն էվակուատորը տանել:

Ընտանիքներից մեկի բախտը բերել է: Մարդիկ դեռ կարողանում են ինքնուրույն հասնել իրենց տներին, սոտիպված են խարխափելով մի կերպ անվտանգ ճանապարհ գտնել: Մի քանի հարյուր մարդ ստիպված են ապաստաններում մնալ, ուր նրանց նավակներով տարհանելուց հետո տեղավորել են: Կենդանիներին թույլ չեն տվել վերցնել իրենց հետ:

Փրկում են նաեւ Լուվրի գլուխգործոցները:

 «Տպավորություն է, որ այս ամենը գլոբալ տաքացման հետեւանք է: Ցավոք, ավելի վատ է լինելու», — կարծում են Փարիզի բնակիչները:

Մետրոն եւ քաղաքից դուրս գտնվող գնացքները  խափանումներով են աշխատում: Երկու շրջաններում ջուրը լցվել է նաեւ կայանատեղիներում: