Սյունիքի  նախկին մարզպետ, ՀՀԿ–ական Սուրիկ Խաչատրյանն այսօր՝ հունվարի 28–ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր գործունեությանը։ Նա վստահեցրել է, որ շարունակում է քաղաքական դաշտում ակտիվ դերակատարում ունենալ։

«Ես ո՞ւր եմ գնացել, որ մի հատ էլ վերադառնամ։ Էս միշտ էլ դաշտում եմ, ակտիվ եմ, խնդիր չունեմ։ Քաղաքական զարգացումներն իր հունով գնում է։ Պետք է ուրախանանք, որ Սերժ Սարգսյանը համաձայնի վարչապետի պաշտոն ստանա»,–ասել է Սուրիկ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում   իր ազդեցությանը՝ նախկին մարզպետը նշել է. «Ես չեմ էլ փորձում ազդեցություն ունենալ, եթե կա գործող մարզպետ, քաղաքապետ, ես ինչի՞ պիտի ազդեցություն ունենամ։ Ես ավելի լուրջ գործով եմ զբաղված»։