Մի տարեք մխտառ շառով, ախմախություն են էդ լուրերը։ Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պաթեոնում, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Երկարապահ կամավորականների միության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, դիտարկմանը, թե ըստ մամուլի տեղեկություններին գեներալիտետն ուզում է Վիգեն Սարգսյանի փոխարեն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնի իրենց թեկնածուն: Նշվում է նաեւ, որ իրենց  թեկնածուն արտակարգ իրավիճակների նախարար,  պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն է։

«Էդի դեպուտատ չի, ամոթ ա, տենց բաներ թեկնածուներ ունենք–չունենք, ամոթ ա.... սաղ երկրի կեսը կնիկներ են, ով էլ լինի, կծառայի։  Դավիթ Տոնոյանը էսօր պակաս գործ չի անում, ինչի՞ եք մխտառ շառով տանում մարդուն։ Դավիթ Տոնոյանի աշխատանքը պակաս չի որեւէ մեկից։  Իմ թեկնածուն հայ մարդ ա։ Էդ ախմախ զրույցները մի արեք դա ախմախություն ա»,–ասել է Մանվել Գրիգորյանը։