Չիկագոյի Ոստիկանության գործունեության հսկողության քաղաքացիական վարչությունը (COPA) իրավապահ մարմինների աշխատակցի կողմից տղամարդու վրա կրակելու տեսանյութ է հրապարակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Հոլովակի մակագրության մեջ նշված է, որ ոստիկանները հրաձգության կանչով են եկել: Նշված հասցեով ժամանելով՝ նրանք հայտնաբերել են 24-ամյա Ակուոնեսա Քեթերիին, որը զինված էր: Տղամարդը փորձել է թաքնվել, ոտիկանները նրան հետապնդել են:

Իրավապահներից մեկը կրակել է Քեթերիի վրա, ստացած վնասվածքներից նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնալիցքավորվող ատրճանակ:

Ոստիկանության սպան իր զեկույցում նշել է, որ նման ծայրահեղ միջոցի է դիմել, քանի որ ենթադրյալ չարագործը իր վրա զենք է ուղղել:

Տեղական WGN-TV-ի տեղեկություններով՝ զոհված տղամարդը ռեփ երգիչ էր:

Ոստիկանությունը միջադեպի քննություն է կատարում: Տեսանյութը հրապարակվել է քննության թափանցիկության նկատառումներով: