Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ փիղը փորձում է հարձակվել զբոսաշրջիկների մեքենայի վրա Աֆրիկայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Տեսանյութը հրապարակել է CGTN հեռուստաալիքը։ Փղերի ջոկը իրենց ձագերով անցնում են փողոցը, որով երթեւեկել է եղել զբոսաշրջիկների մեքենան։ Կենդանիներից մեկը ակնհայտ մարդկանց ընկալել է որպես սպառնալիք եւ թառանչյունով սկսել հետապնդել մեքենան։
Որոշ ժամանակ անց փիղը հասել է մեքենային եւ ուժեղ հարվածել։ Սակայն կենդանին կոտրել է ժանիքը եւ դադարեցրել հետապնդումը։ Դեպքը տեղի է ունեցել Բոթսվանայի ազգային պարկում հունվարի 20-ին, սակայն տեսանյութը համացանցում հայտնվել է միայն հունվարի 27-ին։











