Կառավարությունն արդեն մշակել է նախագիծը, ըստ որի սահմանվելու է ուսման տարկետման իրավունքի չափանիշներն ու այդ չափանիշները որոշող հանձնաժողովի կազմը։ Այս մասին այսօր՝ հունվարի 29–ին ՄԱՀՀԻ (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց Հանուն գիտության նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը։ վերջինս ասաց, որ իրենք չեն մասնակցում այդ այդ քննարկումներին, սակայն ռիսկեր տեսնում են։
«Մեր անհամաձայնությունը հայտնեցինք մասնակցել կառավարության որոշմանը, որը ի սկզբանե իր հիմքը թույլ էր եւ բացասական հետ»,- նշել է նա։
«Մեկ շաբաթ առաջ կառավարությունը նախագիծ է ընդունել համաձայն, որի 100 բալանոց մեխանիզմով պետք է լինի համակարգ, ըստ որի 100 բալանոցի մեջ պետք է լինեն չափանիշներ, որն ունենա որոշակի միավորներ, եւ պետք է լինի հանձնաժողով եւ որը պետք որոշի, թե որ ուսանողն է շարունակելու կրթությունը, ով է գնալու բանակ։ Շատ գիտնականներ ու դասախոսներ գտնում են, որ ուսանողների պոտենցիալը բացահայտելու համար այդ չափանիշները բավարար հիմք չեն։ Հանձնաժողովի մասով եւս առարկություններ կան։ Հասարակության մոտ պետական քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության ցածր մակարդակ կա եւ հետեւաբար մտավախություն կա, որ հանձնաժողովը չի կարողանալու բավարարել ուսանողների շահերը։ Պետք է հանձնաժողովը չլինի միայն կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության աշխատողների կողմից, քաղաքացիական հասարակությունը ներկայացված լինի»,- նշել է Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում











