Ոստիկանությունը  վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել Աբինսկում հավերժական կրակը անարգած 16-ամյա աշակերտուհիների նկատմամբ, պատիժ կկրեն նաեւ ծնողները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Կրասնոդարի երկրամասի  մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ համացանցի օգտատերերը տարածել էին մի տեսանյութ Աբինսկից, որտեղ երկու դպրոցականներ թքում են հավերժական կրակի վրա, պարում են եւ նկարահանում անցորդներին։

«Աբինսկ քաղաքում գտնվող Հաղթանակի 30-րդ տարելիցին նվիրված հուշարձանի հավերժական կրակի  անարգման դեպքի առթիվ ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել: Միջադեպի մասնակիցների ինքնությունը հայտնի է: Նրանք 10-րդ դասարանում սովորող 16-ամյա աշակերտուհիներ են»,-ասված է հաղորդագրության մեջ։