Չիկագոյում ՀԴԲ-ի բաժանմունքը հրապարակել է տեսանյութը, թե ինչպես է մի տղամարդ երեխայի առեւանգում Չիկագոյից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Քալումեթ-Սիթիում, հաղորդում է Usa.one-ը։ Իլինոյսի դատախազության փոխանցմամբ, առեւանգումը տեղի է ունեցել 2017թ. դեկտեմբերին, 153rd Str.-ի եւ Burnham Ave.-ի խաչմերուկում։

Տեսանյութում տղամարդը կանգնած է կարմիր Ford Explorer մակնիշի մեքենայի կողմից։ Աղջիկը, որի տարիքն ու ինքնությունը չի հաղորդվում, քայլում է մոտակայքում, երբ տղամարդը բռնում է նրան եւ քաշում մեքենայի մեջ։

Բարեբախտաբար, ամեն բան լավ է ավարտվել, աղջիկը կարողացել է ախչել եւ կանգնեցնել անցնող մի մեքենա, որի վարորդն էլ ոստիկանություն է ահազանգել։ Առեւանգիչը ձերբակալվել է։ Նա Ինդիանա նահանգի 38-ամյա բնակիչ Բրայան Փրոթոն է։

Քննիչները պարզում են նրա մեղսակցությունն այլ հանցանքների։ Բրայան Փրոթոն դատարանի առջեւ կկանգնի փետրվարի 20-ին։ Նրան երեխայի առեւանգման մեղադրանք է առաջադրվել, սպառնում է 20 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում։