Հարավաֆրիկյան հանրապետության Կրյուգերի ազգային պարկի այցելուները նկարահանել են, թե ինչպես են գոմեշներն առյուծների խմբին հեռացնում են փղի ձագից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Տեսանյութի հեղինակ Ջիլ Մեթյուզը պատմել է, որ շատրվանի մոտ առյուծները շրջապատել են միայնակ փղի ձագին, հարձակվել եւ գետնին են տապալել նրան։ Ձագի ծնողները նրա մոտ չեն եղել եւ փոքրիկ փղիկին օգնության են հասել գոմեշները։

Արդյուքնում առյուծները ստիպված են եղել թողել ավարը եւ հեռանալ։ «Ըստ երեւույթին, փղի ձագը որեւէ լուրջ տրավմա չէր ստացել, քանի որ վեր կացավ եւ հեռացավ։ Սակայն, երբ նրան պաշտպանող ոչ ոք չկար, առյուծների մոտ 15-18 կենդանուց բաղկացած խումբը վերադարձավ, այս անգամ նրանց հաջողվեց սատկացնել ձագին»,-պատմել է նա։