ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Նյուպորտ Բիչ քաղաքում բնակելի շենքի վրա ուղղաթիռ է ընկել: Երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է Los Angeles Times-ը:
Նշվում է, որ 4 մարդ եղել է ուղղաթիռում, մեկը՝ հետիոտն է, որը աղետի պահին փողոցում է եել: Դեռեւս հայտնի չէ, թե նրանցից ով է ողջ մնացել, ով՝ զոհվել: Երկու տուժածներին տեղափոխել են վնասվածքաբանական կենտրոն:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Վկայակոչելով քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը՝ պարբերականը հայտնում է, որ ուղղաթիռը կառուցվել է 2003 թվականին Robinson Helicopter Co ընկերության կողմից: Սա աշխարհում ամենահայտնի քաղաքացիական ուղղաթիռն է: Թեթեւ եւ մատչելի մեքնաները սովորաբար ընտրում են օդաչուական դպրոցները, ոստիկանական ստորաբաժանումները, էքսկուրսիոն ընկերությունները, ֆերմաների սեփականատերերը եւ սիրողական օդաչուները:











