Հայաստանում փրկել են Պետյա անունով տխուր արջին։ International Animal Rescue-ն հաղորդում է, որ կազմակերպության փրկած բոլոր արջերից Պետյան, երեւի թե, ամենատխուրն էր։
«Փոքրիկ արջին գտել ենք մի մութ պահեստի անկյունում: Նույնիսկ թույլ լուսավորության դեպքում ակնհայտ էր, թե որքան սարսափելի է նրա վիճակն այդ խունացած մորթի տակ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է խեղճ Պետյան ապրել այդ սարսափելի արհամարհանքի պայմաններում: Կեղտոտ վանդակն ապացուցում էր, որ երկար ժամանակ նրան ոչ ոք ուշադրություն չէր դարձրել եւ հոգ չէր տարել նրա մասին»,-նշված է կազմակերպության կայքում։
Հիմա արջը անվտանգ վայրում է, սակայն դժվար է ասել, թե որքան լուրջ ապրումներ է ունեցել նա եւ ֆիզիկապես տանջվել ։











