Հնդկաստանի արեւմուտքում գտնվող երկաթուղու կայարանի աշխատակիցը գնացի տակ է նետվել այլայլված ուղեւորների աչքի առաջ եւ ողջ է մնացել, փոխանցում է Local Press Co-ն։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ հունվարի 28-ին՝ ցերեկվա ժամը 4-ին։ Ուղեւորները կարծել են, թե տղամարդը ցանկանում է ինքնասպան լինել, սակայն ոչինչ չեն կարողացել ձեռնարկել, քանի որ գնացքը շատ մոտ է եղել։

Պարզվել է՝ 42-ամյա տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։